Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը

Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայացավ Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը: Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի խորհրդի անդամ, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվեյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, որ վեհաժողովի ընթացքում քննարկվեցին սիրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման, վարման և բուժման արդի խնդիրները:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի...## խորհրդի անդամ, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվեյան«Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի գործադիր մարմնի որոշումը՝ անցկացնել վեհաժողովը Երևանում պատվաբեր է Հայաստանի սրտաբանների և բժշկության հանրության համար: Ունենալով կայացած և զարգացած սրտաբանական ծառայություն Հայաստանի սրտաբանությունն իր ուրույն տեղն ունի տարածաշրջանային բժշկագիտության ոլորտում, ինչի ապացույցն է «Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողով»-ի անց կացումը Երևանում»,- կարևորեց Պ. Զեյվեյանը:


Զրուցակցի փոխանցմամբ. «Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձիք Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և այլն երկրներից, ինչպես նաև Հայաստանի սրտաբանական ծառայության ականավոր ներկայացուցիչներ: Դասախոսություններով հանդես կգան նաև արտերկրից ժամանած հայտնի ու ականավոր սրտաբաններ»:


Պ. Զեյվեյանն ափսոսանքով նշեց, որ, ցավոք, առողջական խնդիրների պատճառներով վեհաժողովին չի մասնակցել Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի պատվավոր նախագահը, ով ուղերձ է հղել: «Եվգենի Չազովը հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է: Սպիտակի երկրաշարժի առաջին օրվանից նեցուկ է եղել մեզ»: 

 

Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը


Զրուցակիցը հույս հայտնեց, որ մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին օգտակար կլիներ հանրապետության բոլոր սրտաբանների, սրտաբանությամբ զբաղվող ֆունկցիոնալ և ժամանակակից այլ մեթոդներով ախտորոշողների, թերապևտների, ընտանեկան բժիշկների և տվյալ բնագավառում աշխատող այլ մասնագետների համար:


Վեհաժողովի համանախագահ, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն ԱդամյանՎեհաժողովի համանախագահ, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը կարևորում է վեհաժողով անցկացնելու գաղափարը: Իր իսկ խոսքով՝ Խորհրդային միության տարիներին սրտաբանները հաճախ են հանդիպել այս կամ այն տարեկան վեհաժողովներին՝ քննարկել նորություններն ու ձեռքբերումները:


Կ. Ադամյանը նշեց, որ ապացուցողական սրտաբանության ոլորտում հետազոտությունների մեծ աճ կա. ամեն տարի փոփոխվում են ուղեցույցները, քանի որ նոր տվյալներ են ի հայտ գալիս. «Հայաստանը բոլոր անդամ երկրներից տարբերվում է. մենք լույս ընծայեցինք հինգ հատորից բաղկացած ապացուցողական սրտաբանության մասին մատենաշար, որն ընդգրկում է վերջին տարիներին ապացուցողական սրտաբանության ոլորտի բոլոր նորությունները: Այն, ի դեպ, անվճար տրվել է առաջին օղակի բժիշկներին: Հույս ունենք, որ այս վեհաժողովի ընթացքում քննարկվող որոշ թեմաներ կլինեն հրապարակման ենթակա»:

 

Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը


Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի խորհրդի գլխավոր քարտուղար Սերգեյ ՆակոնեչնիկովՍրտաբանների եվրասիական ասոցիացիայի խորհրդի գլխավոր քարտուղար Սերգեյ Նակոնեչնիկովը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ համար շատ կարևոր է գիտելիքների գաղափարախոսությունը: Փորձում ենք այնպես անել, որ աշխարհի տարբեր ծայրամասերում ապրող բժիշկները հնարավորություն ունենան փոխանակել իրենց մասնագիտական փորձը: Սա է մեր վեհաժողովի գխավոր խնդիրը»:


Ս. Նակոնեչնիկովը նաև ասաց, որ վեհաժողովի ընթացքում կքննարկվեն ամենատարբեր հարցեր՝ սկսած ախտորոշումից մինչև սիրտանոթային համակարգի հիվանդություններ և դեղորայքային թերապիա... «Մեզ համար նաև շատ կարևոր է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի առաջատար վիրաբույժների մասնագիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման նոր ռազմավարությունը»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ